82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը։ Այդ մասին ասված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ֆեյսբուքի էջում:
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սգում է վաստակաշատ պրոֆեսորի մահը և իր խորին ցավակցությունը հայտնում նրա հարազատներին, գործընկերներին ու ուսանողներին»,- նշված է գրառման մեջ։