ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն այսօր հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի հարակից տարածքում:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում՝ խնդրում ենք չանհանգստանալ:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծառայության շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 911,101,112 կամ 047940911»,-ասված է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի Ֆեյսբուքի էջում արված գրառման մեջ: