Նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 492 նոր դեպք: Իրականացվել է 7436 թեստավորում, առողջացել է 1594 քաղաքացի, արձանագրվել է մահվան 25 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334075 դեպք, որոնցից 305611-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 20909 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7278 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:
Ընդհանուր կատարվել է 2 306 456 թեստավորում: