Արաբկիր վարչական շրջանում գտնվող Արցախյան պայքարում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը վերականգնվել ու համալրվել է ճարտարապետական նոր լուծումներով: Այդ մասին ասված է վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում:
«Վերատեղադրման ընթացքում բարեկարգվել է նաև հուշարձանի շրջակայքը՝ կառուցվել են նոր մայթեզրեր, ձևավորվել կանաչ գոտի: Հուշակոթողի վրա նախկինում տեղադրված աղբյուրը փոխարինվել է ցայտաղբյուրներով:
Հայոց արծիվների սխրանքը հավերժացնող զույգ ցայտաղբյուրները Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի խոնարհումն է Արցախյան պայքարում նահատակված հայորդիներին»,-նշված է գրառման մեջ: