Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ուջան համայնքի մանկապարտեզի տանիքին արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել:
Կառուցված կայանի հզորությունը 10 կՎտ է, որն ամբողջությամբ կբավարարի մանկապարտեզի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ առաջացած ֆինանասկան խնայողություններով համայնքում այլ ծրագրեր կյանքի կկոչվեն:
Ծրագրի արժեքը 10 միլիոն 600 հազար դրամ է, որի 50 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորել՝ պետական բյուջեից, 50 %-ը համայնքը՝ համայնքի բյուջեից: Համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: