Օրը շաբաթ է, տեսուչները Աջափնյակ վարչական շրջանում են, ստուգում են հակահամաճարակային կանոնների պահպանումը հանրային տրանսպորտում:
Տեսուչներն արձանագրում են՝ վերջին շրջանում հակահամաճարակային կանոնները հիմնականում պահպանում են թե՛ ուղևորները, թե՛ վարորդները:
Այս տրանսպորտում, օրինակ՝ առանց դիմակի միակ ուղևորը բժշկի կողմից հաստատված փաստաթուղթ ունի:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 8-ից 6383 մշտադիտարկում է իրականացրել, կազմել 933 արձանագրություն, վերջին օրերին խախտումները նվազել են՝ ասում են տեսուչները:
Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության փորձագետ) - Վերջին 10 օրում 522 մշտադիտարկում, կազմվել է 65 արձանագրություն:
Հանրային տրանսպորտում խախտումները նվազում են, մինչդեռ ավելանում են տաքսի ծառայություններում, տեսուչների աչքից չի վրիպել՝ հաճախ վարորդն ու ուղևորը առանց դիմակի են՝ այդ դեպքում արձանագրությունն անխուսափելի է:
Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտը գերբեռնված է աշխատում: Այս դեպքում հակահամաճարակային կանոններին հետևելը նաև քաղաքացիների սոցիալական պատասխանատվությունն է համարում երթևեկին հետևող փորձագետը:
Գոռ Հարությունյան - Ընդհանուր առմամբ, գերբեռնվածության խնդիրը կլուծվի նոր տրանսպորտային միջոցների շահագործումով:
Հակահամաճարակային կանոնների խախտում տեսուչները չեն արձանագրում, օրվա ստուգայցի միակ խախտումը՝ տրանսպորտային միջոցը երթուղի է դուրս եկել առանց բժշկի կողմից վարորդի առողջականը ստուգելու: