ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2022 թ․ փետրվարի 28-ից մարտի 3֊ը կայանալիք MWC Barcelona 2022 ցուցահանդեսի մասին:
Միջոցառումը նախատեսված է հեռահաղորդակցության էկոհամակարգերի, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերությունների և ոլորտը համակարգողների համար:
MWC Barcelona 2022 ցուցահանդեսին ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ ARMENIA միասնական տաղավարի ներքո և լավագույնս ներկայացնել իրենց արտադրանքն այս հեղինակավոր հարթակում։
Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ հանձնաժողովի կողմից:
MWC Barcelona 2022 ցուցահանդեսն անցկացվում է GSMA գագաթնաժողովի շրջանակում, որը կապի ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ իրադարձություններից է: Այս հեղինակավոր հարթակում հանդիպում են համաշխարհային առաջատար ընկերությունների և պետական կառույցների ներկայացուցիչները՝ քննարկելու կապի ոլորտի առաջընթացը և գտնելու ապագայի վերաբերյալ լավագույն լուծումները: