Արարատի մարզի Արմաշ գյուղում համագյուղացիների և բարերարների ջանքերով այսօր բացվել է Արցախյան բոլոր պատերազմներում զոհված տղաների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Գյուղի 11 հերոսներից 5-ը հերոսաբար կռվել և զոհվել են 44-օրյա պատերազմում: Խաչքարի օծման արարողությունից հետո ծաղիկներ են խոնարհել տղաների հիշատակին, որին հաջորդել է մշակութային միջոցառում:
Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ - Մենք պիտի շատ բարձր գնահատենք այս զինվորների ծնողներին, և այս հուշաքարերի բացումը ինչ-որ տեղ մի քիչ սփոփում է նրանց և այս առումով է, որ ես մասնակցում եմ այս միջոցառումներին, նաև ծնողներին տեսնելու, իրենց առաջ խոնհարվելու, իրենց հարգանք ու պատիվ մատուցելու համար:
Սամվել Շահնազարյան, Արմաշի բնակիչ - Սա պետք է անեինք 90-ականներին, դարձավ մեր օրերին: Ցանկանում եմ, որ այսօր վերջին տառը գրվի այս հուշահամալիրում, ինչ-որ եղել է, թող մեզանով վերջանա:
Սամվել Նահապետյան, Արմաշ համայնքի ղեկավարի պաշտոնակատար - Մենք ծնվել ու մեծացել ենք այս կրակոցների տակ: Հուշակոթողը ստեղծեցինք, որպեսզի խորհրդանշի այն տառապանքներն ու նաև երեխեքի արած սխրագործություններն ու հերոսությունները: