Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին «Լուրերին» հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992թ.) նախնական տվյալով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով նոյեմբերի 15-ին որովայնի շրջանում վիրավորում է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը»,- հայտնում են ՊՆ-ից: