Նոյեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:46-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:46-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.94⁰ և արևելյան երկայնության 48.89⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետության Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք, օջախի 20 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: