Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Այցի նպատակն է դիտարկել հընթացս կատարվող ճանապարհաշինական և այլ աշխատանքներ։
Նախարարը երեկ երեկոյան մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզպետի, ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև Սյունիքի ճանապահները սպասարկողների ու շինարարների հետ։
Տեղում քննարկվել են մի շարք հարցեր՝ ինչպես ներկայում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների, այնպես էլ ձմռանն ընդառաջ ճանապարհների սպասարկման վերաբերյալ։
Այսօր արդեն նախարարը, մարզպետի ուղեկցությամբ, դիտարկել է մի շարք ճանապարհներ, այս պահին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։