ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր, մեծ հաջողություններ Ձեր անխոնջ աշխատանքում՝ ի շահ Ռուսաստանի եղբայրական ժողովրդի, ռուս ուղղափառ եկեղեցու բարգավաճման և հանուն կայուն խաղաղության, միջազգային անվտանգության և կայունության։
Հայ ժողովուրդը բարձր է գնահատում մեր տարածաշրջանում խաղաղության ու փոխըմբռնման հասնելու և Հայ Առաքելական Եկեղեցու հետ ավանդական կապերի ամրապնդմանն ուղղված Ձեր ջանքերը»։