Ռուսաստանը 2022 թ. կորոնավիրուսի դեմ 2 մլրդ պատվաստանյութ արտադրելու հնարավորություն ունի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, փոխանցում է Russia Today-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել 100 մլն պատվաստանյութ:
«Դա վերաբերում է «Սպուտնիկ V», «Սպուտնիկ լայթ» և Ռուսաստանում գրանցված այլ պատվաստանյութերին: Մինչև տարեվերջ կարտադրվի ընդհանուր առմամբ 300 մլն դեղաչափ»,- ասել է Մանտուրովը։
Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ Ռուսաստանը եռամսյակում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի 150 մլն կոմպլեկտ է արտադրել: