Գլենդեյլի «Ալեքս» թատրոնում կայացել է Հանրային հեռուստաընկերության և Sharm Holding-ի «Մեր բակը 25 տարի անց» կինոնկարի պրեմիերան։
Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել ֆիլմի ստեղծումը, որի շնորհիվ 25 տարի անց էկրանին կրկին տեսել է ծանոթ, սիրելի դեմքեր, «Մեր բակի» սիրված ու ճանաչված կերպարները՝ յուրօրինակ հումորով, երևանյան կոլորիտով հագեցած երկխոսություններով։
Ամերիկահայերը նշել են, որ «Մեր բակի» առաջին ֆիլմերի շատ արտահայտություններ անգիր հիշում են մինչև հիմա և հույս ունեն, որ հնի ու նորի համադրությամբ ստեղծված շարունակությունը նույնքան հարազատ կդառնա իրենց երեխաների համար։