Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում, փոխանցում է Սպիտակ տունը:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններ, պաշտպանական համագործակցության զարգացումը, գլոբալ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում, լեհ-բելառուսական սահմանին և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում: