Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ:
Երկրի ղեկավարը լսել է նրանց մտահոգող հարցերը, քննարկել բարձրացված այն խնդիրները, որոնք հրատապ են շրջանի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց դիմագրավելուն ուղղված աշխատանքներին:
Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել երիտասարդների նախաձեռնողականությունը, ընդգծել, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:
Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: