Դիանա Գասպարյանը և իտալացի դիրիժոր Անտոնելլո Ալլեմանդին քննարկել են Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Գեղամ Գրիգորյանին նվիրված համերգի ծրագիրը, փորձել հասկանալ օպերային երգչի ֆենոմենը։
Ալլեմանդին՝ որպես հրավիրյալ դիրիժոր, խոսել է նաև ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատանքի փորձառության մասին և հույս հայտնել, որ շուտով կկարողանա կրկին վերադառնալ Հայաստան։