Ներկայացնում ենք նոր կորոնավիրուսային հիվանդության հետ կապված վիճակագրության պատկերը Սյունիքում։
Նոյեմբերի 18-ի դրությամբ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 220 նոր դեպք, առողջացել է 310 հոգի: 96 մարդ բուժվում է Կապանի և Գորիսի ԲԿ-ներում, 588 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ Գրանցվել է 11 մահ։
Նոյեմբերի 18-ի դրությամբ մարզում պատվաստվել է 40 902 մարդ, որից առաջին դեղաչափն ստացողները՝ 28 867 մարդ։