Հայաստանի և Ղազախստանի միջև ավարտվել է COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը: Այդ մասին ասված է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:
«Ղազախստանի գործընկերոջս հետ հաստատեցինք ամուր գործակցությունը, քննարկեցինք նախանշվող անելիքներն ու գերակա ուղղությունները»,- նշված է գրառման մեջ: