Այսօր՝ նոյեմբերի 19-ին, հանրապետության մարզերում ՀՀ ՍԱՏՄ տեսուչները շարունակել են ստուգայցերն իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում՝ վերահսկելով կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառումների համապատասխանությունը սահմանված նորմերին:
Գեղարքունիքի մարզում վերահսկողություն է կատարվել 4, Արարատում՝ 2, Վայոց ձորում՝ 6 օբյեկտներում: Խախտումներ չեն արձանագրվել, արձանագրություններ չեն կազմվել:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։