Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ՝ ևս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ անելով ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց: