Jnews.ge կայքի հաղորդմամբ՝ նոյեմբերի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 278 նոր դեպք:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4154 մարդ, մահացել է 63 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 804 571, այստեղից ապաքինվել է 741 470 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 11 352 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 51 298 հետազոտություն, այդ թվում 31273-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 025-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 8.34% է, վերջին 14 օրվանը՝ 9.52%, վերջին 7 օրվանը՝ 8.99%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 082 020 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7099 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 41 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6490 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1173 անձ: