Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի կոնսենսուսը: ТАСС-ի հաղորդմամբ՝ ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հանդիպման համար պետք է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են բանակցել, համաձայնեն սրան. վստահ եմ, որ նման հանդիպում կլինի»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: