Նոյեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 799 նոր դեպք: Իրականացվել է 8148 թեստավորում, առողջացել է 1903 քաղաքացի, արձանագրվել է մահվան 29 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 332 713 դեպք, որոնցից 301 856-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 243 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7212 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1402 է:
Ընդհանուր կատարվել է 2 289 360 թեստավորում: