Կիևում Բուլղարիայի դեսպան Կոստադին Կոջաբաշևին ուրբաթ հրավիրել են Ուկրաինայի արտգործնախարարություն՝ Ղրիմի վերաբերյալ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի արած հայտարարության պատճառով՝ հայտնում է Interfax-ը:
Նախընտրական հեռուստաբանավեճերի ժամանակ Ռումեն Ռադևը Ղրիմն անվանել է ռուսական տարածք և հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անարդյունավետության մասին։
«Ուկրաինական կողմը սխալ և անթույլատրելի է համարել Ղրիմի մասին Բուլղարիայի նախագահի հայտարարությունը և ակնկալում է, որ Ռումեն Ռադևը այն կհերքի: