Ավարտվել են Մ-2, Նորավան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Վերականգնված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 5.466 կմ է (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված)։
Մինչև վերանորոգումը ճանապարհահատվածի հողային պաստառը և իջատեղերը վատ վիճակում էին, ճանապարհի որոշ հատվածներում ասֆալտբետոնե ծածկն ամբողջովին դեֆորմացված էր, որոշ տեղամասերում բնահողային ծածկի վրա առկա էին տարբեր խորությամբ ջրափոսեր, ինչն էլ անանցանելի էր դարձրել երթևեկությունը: Բացակայում էին ջրահեռացման համակարգը և անվտանգության տարրերը:
Շինարարական աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, կատարել է հետևյալ աշխատանքները՝ հողային պաստառի վերականգնում, կողային առուների, կողնակների կառուցում, ճանապարհային հագուստի, ջրահեռացման համակարգի վերականգնում, գյուղամիջյան հատավծում՝ մայթերի կառուցում, մուտքերի և իջատեղերի վերականգնում, ճանապարհի կահավորում մետաղական արգելափակոցներով, ճանապարհային նշաններով և այլն:
Շինարարական աշխատանքները կատարվել են «Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։