ԱԺ ճեպազրույցների ընթացքում Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսեց սահմանային իրադրության, ինչպես նաև ստեղծված իրավիճակում համախմբված լինելու անհրաժեշտության մասին:
«Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է, բայց դա չի նշանակում, որ մեր զգոնությունը պետք է կորցնենք, իսկ դա նշանակում է, որ զգոնության հետ մեր վերաբերմունքն արտահայտենք երկրի ներսում:
Բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որպեսզի հակառակորդը որևէ հնարավորություն չունենա իր գործողություններով նաև ներքին լարվածություն առաջացնի, իսկ դա կբերի միայն մեկ բանի՝ լրացուցիչ կորուստների մեր ԶՈՒ-ում: Մեր խնդիրն է իրականում լինել ԶՈՒ-ի կողքին, ոչ թե բառերով, այլ մասնակցությամբ, գործողություններով»,- ասաց Քոչարյանը: