Ֆրանսիան կարևոր է համարում Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը, հատկապես՝ ճգնաժամերի ընթացքում։ Այդ մասին ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ ուրբաթ Le Monde թերթի հետ հարցազրույցում։
«Երկխոսությունն էական է հատկապես ճգնաժամերի ընթացքում: Ֆրանսիան և Ռուսաստանը կարող են համակարգված աշխատել Իրանի հետ միջուկային համաձայնագրի բանակցությունները վերսկսելու համար: Աֆղանստանի հարցում մենք համաձայն ենք ահաբեկչության նոր աճից խուսափելու անհրաժեշտության հարցում»,- ասել է ֆրանսիացի նախարարը։
Լը Դրիանը նաև նշել է Ռուսաստանի հետ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հիմքերը դնելու անհրաժեշտությունը»։