ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ ժամանակավորապես իշխանությունը կփոխանցի փոխնախագահ Քամալա Հարիսին, քանի դեռ հիվանդանոցում անզգայացման վիճակում կլինի, որտեղ կենթարկվի հետազոտության:
Սա առաջին դեպքն է ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո, երբ ամերիկացի առաջնորդն իր լիազորությունները փոխանցում է փոխնախագահին։
Նման փաստ տեղի է ունեցել նաև նախագահ Ջորջ Բուշի դեպքում 2002 և 2007 թվականներին:
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը, հղում անելով աղբյուրներին, պնդում էր, թե փոխնախագահ Հարիսը բողոքում է, որ իր լիազորությունները սահմանափակ են, և միտումնավոր իրեն տալիս են այնպիսի հանձարարություններ, որոնք չեն համապատասխանում իր իրավասություններին և թույլ չեն տալիս իրեն ներկայանալ որպես նախագահի պաշտոնի հաջորդ հավակնորդ։ Սպիտակ տունը հերքել է Բայդենի և Հարիսի միջև լարվածության աճի մասին լուրերը: