Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այսօր հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաժիբ Միքաթիի հետ։ Հայ-լիբանանյան բարեկամությանը բնորոշ ջերմ ու անկեղծ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգի որոշակի հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային կարևորություն ներկայացնող թեմաների։