ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխված 31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանին խոշտանգելու վերաբերյալ ապացույցներ չկան:
Լուրերի հարցին՝ փաստահավաք խումբը տեղեկություններ ունի՞, թե ինչ պայմաններում է սպանվել զինծառայողը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը պատասխանել է. «Այս պահի դրությամբ որևէ փաստ չի հուշում, որ Տարոն Սահակյանը եղել է գերության մեջ կամ որ խոշտանգվել է»:
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, թե Տարոն Սիմոնյանն ադրբեջանցի զինծառայողների է գերի վերցրել, սակայն բաց թողնելու հրաման ստացել, ապա՝ ինքը գերեվարվել և խոշտանգվել: Այսօր Տարոն Սահակյանի հարազատները հայտարարել են, որ նա զոհվել է տեղում՝ բեկորային վնասվածքից: