Նոյեմբերի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4446 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 5320 մարդ, մահացել է 77 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 800293, այստեղից ապաքինվել է 737316 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11289:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50026 թեստաավորում, 31072-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18954-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 8.89% է, վերջին 14 օրվանը՝ 9.63%, վերջին 7 օրվանը՝ 9.05%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.074.270 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7307 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6505 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1170 անձ: