Նոյեմբերի 17-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, Լոռու մարզի Արևածագ-Օձուն գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 53-ամյա վարորդ Վազգեն Հակոբյանը մահացել է, իսկ «Օպել Աստրայի» 39-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: