Պարեկային ծառայության աշխատակիցներն են ավտոբուսից իջեցնում այն ուղևորներին, որոնք դիմակով չեն: Արձանագրություն ևս կազմվեց:
Սամսոն Աղեկյան (Պարեկային ծառայության սերժանտ) - Պատճառն է այն է, որ քաղաքացին հրաժարվում է կրել դիմակ, ցանկություն չունի:
Նման իրավիճակներում հաճախ բանը արձանագրությանը չի հասնում՝ դիմակը մոռացած ուղևորներին պարեկային ծառայության աշխատակիցներն են տրամադրում:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ հերթական մշտադիտարկում են անում, այս անգամ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում:
Կանգնած ուղևոր չունենալու պահանջին ուղևորներից հակադարձում են՝ տրանսպորտը ուշ-ուշ է գալիս:
Վերջին 10 օրում հանրային 519 տրանսպորտի մշտադիտարկում են իրականացրել, որից 72-ի դեպքում է անհրաժեշտություն եղել արձանագրություն կազմել:
Հակոբ Բաղդասարյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժանմունքի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի գլխավոր մասնագետ) - Արձանագրությունների շրջանակում նաև եղել են դեպքեր, երկու անգամ նույն խախտումը վարորդը կատարել է, արձանագրություն է կազմվել կազմակերպության նկատմամբ:
Հետագայում վարույթ է իրականացվում և որոշում է կայացվում:
Դրական տեղաշարժը առավել նկատելի է վարորդների շրջանում՝ նշում են տեսչական մարմնի աշխատակիցները:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 8-ից մինչև այսօր ուսումնասիրել է ուղևորափոխադրում իրականացնող 6000-ից ավելի տրանսպորտային միջոց։ Արձանագրություն կազմվել է 930-ի դեպքում: