Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են Բյուրական համայնքի շուրջ 1.5 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ: Ծրագրում ներառվել է 3 փողոց: Այս մասին հայտնում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանը:
Ծրագրի արժեքը 30 միլիոն դրամ է, որի 30 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70 %-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: