Շոտլանդիայում ընկերությունները պատրաստվում են քովիդ անձնագրերի շոտլանդական համակարգի գործողության երկարաձգմանը: Այն գործում է այս տարվա հոկտեմբերից: Առաջին նախարար Նիկոլա Սթերջենը նախազգուշացրել է, որ անհրաժեշտ են հավելյալ գործողություններ՝ Սուրբծննդյան տոների շրջանում լոքդաունից խուսափելու համար, փոխանցում է Reuters-ը:
Դեկտեմբերի 6-ից սկսած՝ թատրոններ, կինոթատրոններ և հանրային նշանակության այլ վայրեր մուտք գործելիս այցելուները պետք է ներկայացնեն պատվաստման հավաստագրեր: Կլինեն բացառություններ ժամերգությունների, հարսանիքների, հուղարկավորությունների մասնակիցների համար:
Կառավարությունը դիտարկում է անձնագրում ՊՇՌ թեստի բացասական արդյունքի վերաբերյալ տեղեկության ավելացման նպատակահարմարությունը:
Շոտլանդիայում նոյեմբերի սկզբից կորոնավիրուսով վարակման դեպքերի զգալի աճ է նկատվում: