Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ պատվաստումային գործընթացն ակտիվացնելու նպատակով, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ պատվաստումային շարժական կլինիկայի գործունեությունից զատ, ձևավորվել են շարժական պատվաստումային խմբեր ու ջոկատներ։
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության և առողջապահության նախարարության «ՀՎԿ Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների մասնագետների համատեղ ջանքերով պատվաստումային խմբերը պարբերաբար շրջելու են թաղերում և պատվաստելու ցանկացողներին։
Շիրակի մարզպետարանը ստեղծված շարժական պատվաստումային խմբերի և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների սպասարկման տարածքներում տեղակայված կազմակերպություններում արտագնա պատվաստումների իրականացման նպատակով կազմել է ժամանակացույց, աշխատանքներն ընթացքի մեջ են։