Նոյեմբերի 17-ին Զինվորի տուն է այցելել «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը: Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը նրան ծանոթացրել է կենտրոնի ընթացիկ աշխատանքներին և պրոթեզարանի աշխատանքներին:
Պրոթեզարանը բացվել էր «Իմ քայլի» համաֆինանսավորմամբ: Մխիթար Հայրապետյանը խոստացել է, որ հիմնադրամը հետագայում կաջակցի Զինվորի տանն իրականացվող կրթական ծրագրերի հարցում: