Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Սյունիքում ներդրումների ծրագրին և ասաց, որ Կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ծրագիր Մեղրի ազատ տնտեսական գոտում բավական խոշոր իրանական ընկերությունների խմբից ներդրումներ կատարելու մասին, որն անմիջապես հաստատվելուց հետո կսկսի իրագործվել:
«Բացի այդ, էլի բազմաթիվ թեմաներ կան, մասնավորապես, զբոսաշրջային. Մեղրիում ունենք բավականին լավ նախագիծ, որը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ ենք անում»,- ասաց Վահան Քերոբյանը: