Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:
«Հանրապետության օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի պատճառով ոլորտում առաջացել են խնդիրներ, որոնք խոչընդոտում են Հանրապետություն մուտք գործող ուղևորների՝ քաղաքակիրթ տրանսպորտային սպասարկման կազմակերպմանը:
Մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նախագծով սահմանվում են նաև օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին ներկայացվող պահանջներ: Վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվում ոլորտի իրավախախտումների համար:
«Խոսքը մինչև 7 տարեկան թեթև մարդատար տրանսպորտային միջոց ունենալու մասին է»,- ասաց փոխնախարարը: