Պետություն-համայնք համագործակցության արդյունքում կթարմացվի Գյումրի համայնքի ներհամայնքային տրանսպորտային պարկը:
Կառավարության այսօրվա որոշմամբ Գյումրուն տրամադրվել է 441 մլն դրամ՝ 63 միկրոավտոբուս ձեռքբերելու համար։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 882 մլն դրամ է, գումարի 50 տոկոսն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։
63 միկրոավտոբուսից 4-ը հաշմանդամություն ունեցող անձանց համար է նախատեսված։