Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում նոյեմբերի 18-ին՝ ժամը 14.00-ի դրությամբ, էական միջադեպեր չեն գրանցվել։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
«Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերի առնչությամբ հայտնում ենք, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։
Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ»,- նշված է հաղորդագրության մեջ։