Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 10․96-ի։
Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցում նաև եվրոյի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/12․41 լիրա փոխարժեքով, փոխանցում է Ermenihaber-ը։
Շաբաթվա սկզբից լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 8 տոկոսով։