Երևանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները:
Այսօր և վաղը նեղ, ապա՝ ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: