Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցումը:
«Խոսել եմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Ողջունում եմ Ռուսաստանի միջնորդությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցումը և ապաէսկալացման կոչ եմ անում: Խոր ափսոսանք եմ հայտնում մարդկային կորուստների կապակցությամբ: Վերահաստատում եմ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի միջոցով գործընթացի շարունակման աջակցությունը»,- գրել է Լինդեն: