Կառավարությունը շուրջ 462 մլն դրամ հատկացրեց չորս մարզում սուբվենցիոն ծրագրերի համար:
«Նախագծով ներկայացվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2021 թ. հավանություն ստացած, իրականացված կամ իրականացվող չորս մարզի չորս համայնքի չորս ծրագիր: Առաջարկում ենք պետական բյուջեից հատկացնել 462 միլիոն 256 հազար դրամ: Համայնքներն իրենց մասնաբաժինը կատարել են, հիմա պետական մասնաբաժնի իրականացման հերթն է»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սանոսյանը:
Խոսելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացվող ծրագրի մասին՝ Գնել Սանոսյանը նշեց, որ ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս՝ ներքաղաքային տրանսպորտային ցանցը թարմացնելու համար:
«Մրցույթի արդյունքում ընդհանուր գումարը 882 միլիոն դրամ է կազմել, որի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, մյուս 50 տոկոսը՝ կառավարությունը»,- ասաց Սանոսյանը: