Բելառուսի սահմանամերձ հատվածներում գտնվող ներգաղթյալների թիվը հասնում է 20 հազարի: Նման կարծիք է հայտնել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։
Մորավեցկին չի բացառել լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի լուրջ էսկալացիայի հնարավորությունը: Նա Բելառուսին մեղադրել է «Արևմուտքում անվստահություն և անկայունություն տարածելու» մեջ:
Նա հույս է հայտնել, որ միջազգային ճնշման արդյունքում փախստականների հոսքը ԵՄ կդադարի: Մորավեցկին Եվրամիության անունից միգրանտներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ հայրենիք: