4 տրլն 226 մլրդ 44 մլն դրամ: Այսքան վարկ են այս տարվա սեպտեմբերի տվյալներով Հայաստանում տրամադրել առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները: Սա ավելի քան 4.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա սեպտեմբերի (4 տրլն 430 մլրդ 667 մլն դրամ) ցուցանիշից:
Վարկերի գերակշիռ մասը տրամադրվել է բանկերի կողմից՝ 3 տրլն 903 մլրդ 71 մլն դրամ: Դրամային վարկերը կազմում են 2 տրլն 285 մլրդ 308 մլն դրամ, իսկ դոլարային վարկերըք 1 տրլն 940 մլրդ 736 մլն դրամ: Ընդհանուր վարկերից 3 տրլն 978 մլրդ 449 մլն դրամը տրամադրվել է ռեզիդենտներին, իսկ մնացածըք ոչ ռեզիդենտներին:
Ընդհանուր առմամբ, ձեռնարկություններին տրվել է 1 տրլն 951 մլրդ 324 մլն դրամ վարկ, տնային տնտեսություններին՝ 1 տրլն 845 մլրդ 702 մլն դրամ, 8 մլրդ 522 մլն դրամ՝ շահույթ չհետապնդող կազմակերպություններին, 172 մլրդ 900 մլն դրամ էլ տրամադրվել է այլ ֆինանսական կազմակերպությունների:
Առևտրային բանկերի տրամադրած վարկերն ըստ ոլորտների՝ սպառողական՝ 23.8 տոկոս, հիփոթեքային՝ 16.8 տոկոս, արդյունաբերություն՝ 15.3 տոկոս, առևտուր՝ 13.7 տոկոս, շինարարություն՝ 9.3 տոկոս, սպասարկման ոլորտ՝ 8.3 տոկոս, գյուղատնտեսություն՝ 5.3 տոկոս, այլ վարկեր՝ 4.1 տոկոս, տրանսպորտ և կապ՝ 3.4 տոկոս:
Հատկանշանական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ սպառողական վարկերի կշիռը ընդհանուր վարկերի ծավալում նվազել է մոտ 2.8 տոկոսով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան