Արտակարգ իրավիճակների նախարարության տրանսպորտային միջոցները Սյունիքի սահմանամերձ գյուղերում աջակցություն են ցույց տալիս մեր քաղաքացիներին: Այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց նախարար Անդրանիկ Փիլոյանը:
Անդրանիկ Փիլոյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Կոնկրետ Շուռնուխում նաև մենք արդեն մեկ տարի է՝ ունենք տաքացման կետ, մեր աշխատակիցները գտնվում են Շուռնուխում և ցանկացած ժամանակ աջակցում են Շուռնուխ գյուղի բնակչությանը: Բացի դրանից, նախորդ օրը արդեն մենք նոր՝ Տաթև-Կապան ճանապարհային հատվածում՝ այլընտրանքային ճանապարհին, որ ունենք էդ հատվածում, արդեն տեղադրել ենք մեկ տաքացման կետ:
Բացի այդ, ԱԻՆ-ը նախատեսում է ևս մեկ տաքացման կետ ստեղծել Վերին Խոտանան գյուղի հատվածում, որը նույնպես կօգնի քաղաքացիներին:
Անդրանիկ Փիլոյան - Բացի դրանից, նաև մենք ունենալու ենք տաքացման կետ՝ Տաթևից դեպի Կապան գնացող այդ ճանապարհի այդ մայրուղուց՝ Գորիս գնացող մայրուղու հատվածում ձմռան հատվածում, այսինքն մենք առնվազն 3 տաքացման կետեր ենք ունենալու էդ հատվածում:
Տաքացման կետում լինելու են և՛ առաջին օգնության, և՛ բուժօգնության անհրաժեշտ ապրանքներ, միջոցներ:
Անդրանիկ Փիլոյան - Բացի դրանից, նաև ունենալու ենք տրանսպորտային միջոցներ, ամենագնաց, որը կարողանալու է նաև մարդկանց ճանապարհների խցանումների ժամանակ օգնելու, նրանց առաջին օգնություն ցուցաբերելու:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան