Թուրքիայի Ազգային շարժման ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը նրան է նվիրել «թյուրքական աշխարհի» քարտեզը, որն ընդգրկում է նաև զգալի տարածքներ Ռուսաստանից և Իրանից:
Էրդողանի և Բահչելիի՝ քարտեզի հետ լուսանկարը հրապարակվել է կուսակցության Twitter-ի միկրոբլոգում։
Բահչելիի նվիրած քարտեզի համաձայն՝ «թյուրքական աշխարհը» ներառում է Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանյան թերակղզին, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինծյան-ույղուրական ինքնավար շրջանը, ինչպես նաև Մոնղոլիայի և Իրանի տարածքների մի մասը։
Բահչելիի քարտեզում կարմիր գույնով նշված են թյուրքական անկախ պետությունները, նարնջագույնով՝ այլ պետությունների կազմում գտնվող թյուրքական հանրապետությունները, բաց դեղինով՝ թյուրքական համայնքները: